Հայաստանում ասյօր՝ մայիսի 28-ին, նշվում է առաջին Հանրապետության օրը: Հենց այս օրը, ուղիղ 99 տարի առաջ Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը գրեթե միաժամանակ հռչակեցին իրեց որպես անկախ պետություններ:
Այսպես առաջացավ Հայաստանի առաջին Հանրեպությունը: Ինչպես Հայաստանն այնպես էլ մյուս երկու անդրկովկասյան պետությունները ստեղծվեցին փաստացի առաջին աշխարհամատի ավարտին ու երկու կայսրությունների՝ Ցարական Ռուսաստան և Օսմանյան Թուրքիայի փլուզմանը զուգեհեռ եւ արդյունքնում: Այդ ժամանակվա հայ ազգային քաղաքական էլիտան, որը գերթե ամբողջությամբ «հանգրվանած» էր Թբիլիսիում (այն ժամանա Թիֆլիսը), կարելի է ասել, պատրաստ չէր անկախության հռչակմանը և Երևան տեղափոխվելուն: Սա մասին է վկայում նաեւ այն, որ Հայաստանի անկախությունը Հայ ազգային խորհուրդը հռչակեց հենց Թբիլսիում, իսկ անկախության հռակագրի մեջ տեղ գտավ հետեւյալ միտքը:
«Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանավորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»,-հենց այդ ձեւակերպումն է տեղ գտել Հայաստանի Անկախության հռչակագրում:
Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթված էին թուրքական զորքերի կողմից, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Թեպետ Օսմանյան Կայսրությունը փլուզման շեմին էր, սակայն թուրքական զորամիավորումները շարունակում էին մարտեր մղել անդրկավկասյան ճակատում: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի, Հայաստանի կազմի մեջ էին մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:
Պատմաբան Գևորգ Մելքոնյանի կարծիքով՝ Մայիսի 28-ը շատ կարևոր է Հայաստանի համար այն առումով, որ հինգ դարից ավելի պետականության կորստից հետո հայ ժողովուրդը վերջապես կարողացավ օգտվել միջազգային քաղաքական իրավիճակից և ստեղծեց առաջին հանրապետությունը:
«Ես կարծում եմ, որ Մայիսի 28-ի նստվածքը մեր ժողովրդի մեջ ավելին է, քան սեպտեմբերի 21-ինը: Մեր ժողովուրդը կարծես թե Առաջին հանրապետության օրն ավելի ոգևորված է նշում, քան Հայաստանի Անկախության տոնը, որովհետև, ըստ էության, մայիսի 28-ը կանխորոշեց ներկայիս հանրապետության ստեղծումը: Եթե մենք չունենայինք առաջին հանրապետությունը, չէիք կարող ունենալ և՛ խորհրդային հանրապետությունը, թե՛ երրորդ հանրապետությունը: Առաջին Հանրապետությունն այն հիմքը դարձավ, որով ստեղծվեց երրորդ հանրապետությունը»,- ասաց նա, մեջբերում է նրա խոսքերը tert.am-ը:
Գևորգ Մելքոնյանը, խոսելով պատմության դասերից, նշեց, որ պետք է նկատենք, որ հարյուր տարի առաջ Հայաստանի առաջ ծառացած խնդիրները հիմա էլ մեր առջև ծառացած են: «Հայաստանի Հանրապետության խնդիրները առնվազն իր հարևանների հետ նույնն է, ինչը որ հարյուր տարի առաջ էր: Այսինքն՝ 100 տարի է անցել, սակայն մեր մարտահրավերները նույնն են մնացել»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ցավոք, մեր մոտեցումները հարևանների հետ մեր խնդիրները լուծելու հարցում չեն փոխվել:
Ըստ նրա՝ նախկինում էլ, հիմա էլ մենք հիմնվում ենք այլ երկրների հետ դիրքորոշման վրա՝ մեր քաղաքականությունը մշակելիս: «Մենք պետք է հասկանանք, որ այն քաղաքականությունը, որ հիմա վարում ենք, պետք է վերանայենք: Մենք պետք է հասկանանք, որ մեր քաղաքականությունը հարևանների հետ պետք է հիմնվի այլոց երաշխիքների վրա»,- ասաց նա:
Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր: Այս տարի նաեւ կայանալու է «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւ է շնորհվում այն հերոսին, որն անձնվիրաբար օգնում է մարդկանց: