Հունիսի 8-ին ԱԺ-ն կգումարի ևս մեկ արտահերթ նիստ
Հունիսի 8-ին, ժամը 11:00-ին, Ազգային Ժողովը արտահերթ նիստ է հրավիրելու: Որոշման նախագիծը հավանության արժանացավ Կառավարության այսօրվա նիստում:
Նիստի օրակագում են՝ Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին նախագիծը;
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը;
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը;
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծը;
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը;
«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը;
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը;
«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը;
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը;
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը;
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը;
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը;
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ կգումարի նաև մայիսի 30-ին: