25.11.2024
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ
prev Նախորդ նորություն

Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: Որոշումը կայացվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:


Հաջողություն մաղթելով նորանշանակ մարզպետին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մարզպետների ինստիտուտից ակնկալում է համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի, հաշվետվությունների ոճի մեջ և այլն:


«Մոտ ժամանակներս Ամերիկյան համալսարանում կազմակերպվելու են համապատասխան դասընթացներ մարզպետների համար` արդյունավետ կառավարման վերաբերյալ: Մարզպետներն ունենալու են բալանսավորված և՛ իրավունքներ, և՛ պատասխանատվություն»,- ասել է վարչապետը:


Նշենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցավ խորհրդարանական գործունեության: