Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց. նոր պարտիրարք կընտրվի
Արամ արքեպիսկոպոս Աթեշյան
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս» թեթրը հայտնում է, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից ի վեր:
«Այսպիսով Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացի մեկնարկը կարելի է տրված համարել», - շեշտում է պարբերականը, հավելելով, որ Աթեշյանի հրաժարականով տրվել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացի մեկնարկը:
Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Հատկանաշական է, որ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն, որի ժամանակ ձայների մեծամասնությամբ ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, սակայն տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Պոլսո հայոց պատրիարքարանում պատրիարքի ընտրության հետ կապված լարված իրադրության պատճառով Ստամբուլի հայերը change.org-ում ստորագրահավաք են սկսել փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի դեմ։ Ստորագրահավաքի կազմակերպիչները կոչ են անում եկեղեցուց հեռացնել արք. Արամ Աթեշյանին եւ հետ վերցնել նրա հոգեւոր կոչումները։