24.11.2024
Սերժ Սարգսյանը քվեարկեց հանուն լավ Երևանի
prev Նախորդ նորություն

«Քաղաքացի դիտորդ». Կինը ընտրատեղամաս է եկել ՀՀԿ օգտին քվեարկած քվեաթեթիկի ձևանմուշով

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հերթական ընտրախախտումի մասին է հայտնում: Ըստ աղբյուրի՝ թիվ 5/7 ընտրատեղամաս մի կին եկել է ՀՀԿ օգտին քվեարկած քվեաթեթիկի ձևանմուշով:

Նախաձեռնության հաղորդագրության մեջ ասվում է.

«Թիվ 5/7 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ մի տարեց կին տեղամաս է մտել Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկի ձևանմուշով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, որի արդյունքում վերջինս պատռել է քվեաթերթիկի նմուշը։


Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը՝ պատճառաբանելով, որ խախտում տեղի չի ունեցել»։


Նշենք, որ առավոտյան ժամը 08:00-ին մայրաքաղաքում մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները: