Հայացք Թբիլիսիից. ԱՄՆ կողմից հռչակվող աջակցությունը պետք է ուղեկցվի ֆինանսական աջակցությամբ
Անվտանգությունը կրկին դարձել է ԱՄՆ–Վրաստան հարաբերությունների անկյունաքարը։ Թբիլիսիի կարծիքով Վրաստանի վարչապետի ամերիկյան շրջագայության գլխավոր ձեռքբերումը «Տեղեկատվության անվտանգության մասին համաձայնագրի» ստորագրումն է։ Վրաստանում այն կրում է գաղտնիության կոդը։
Անվտանգության հարցերով փորձագետ Բեսո Ալադաշվիլին հայտարարել է, որ նմանատիպ համաձայնագեր ԱՄՆ–ն, որպես կանոն, ստորագրում է իր բոլոր դաշնակիցների հետ։ Այդ փաստաթղթերը կրում են քաղաքական և ռազմա–քաղաքական տեղեկատվություն և նորմալ է, որ դրանք կրում են գաղտնիության կոդը, փոխանցում է ekhokavkaza.com–ը։
«Ջորջ Բուշ–կրտսերի օրոք Վրաստանը գտնվում էր ԱՄՆ–ի ուշադրության կիզակետում։ Նրա այցը այդ ժամանակ համարվում էր կարևորագույն իրադարձություն։ Սակայն Բարաք Օբամայի օրոք այդ զգացմունքները սառեցվել էին։ Ինչ վերաբերվում է Թրամփին, ապա այն դեռևս պետք է դիտարկել»,–նշել է նա։
Ըստ նրա, վերջին շրջանում ԱՄՆ–ի կողմից Վրաստանին տրամադրվող օգնությունը նվազել է 200 միլիոն դոլար, իսկ 2008թ.–ի պատերազմից հետո այն տարեկան հասնում էր չորս միլիարդ դոլարի։ ԱՄՆ–ի կողմից հռչակվող աջակցությունը պետք է ուղեկցվի ֆինանսական աջակցությամբ։