24.11.2024
Թուրքիան Ստամբուլում նոր տանկ է ցուցադրել
prev Նախորդ նորություն

Թուրքիայի հետ ՌԴ հարաբերություններն ավելի լավ են զարգանում, քան Գերմանիայի հետ. Լավրով

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն այժմ ավելի լավ են զարգանում, քան Գերմանիայի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը։

Պուտինի եւ Մերկելի հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, Սոչիում, իսկ Էրդողանի հետ բանակցությունները՝ մայիսի 3-ին։ Լավրովի խոսքով՝ «ամեն ինչ կառուցական անցավ եւ շատ օգտակար էր»։

«Արդյունքներն, իհարկե, մի փոքր տարբերվող էին՝ հաշվի առնելով, որ երկու տարբեր երկրներ են, երկու տարբեր գործընկերներ, եւ Թուրքիայի հետ հարաբերություններն այժմ առաջ են ընթանում շատ ավելի դրական տեմպերով, քան Գերմանիայի հետ», - «Միր» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Լավրովը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Գերմանիայի ու Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը նախկինի պես ամենաէականներից է մնում։

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա, նրա խոսքով, «մեզ մոտ խոշոր նախագծեր են իրացվում, նախագահները ստուգել են, թե ինչպես է ընթանում գործընթացը եւ ինչ է պետք լրացուցիչ անել»։

«Դա վերաբերվում է եւ «Թուրքական հոսքին», եւ «Ակույու» ատոմային էլեկտրակայանին։ Դե իսկ մեծամասնությունը, մեր համագործակցության ուղղությունների ճնշող մեծամասնությունը, նախեւառաջ առեւտրա-տնտեսական ուղղությունն է, որոնք սառեցվել էին հայտնի իրադարձությունների հետ կապված, արգելափակումից հանվել են, նախագահների կողմից համապատասխան հանձնարարությունները տրվել են», - ընդգծել է նախարարը։