23.11.2024
ՀՔԿ. Պարզվում են Տավուշում ականի պայթյունից զինծառայողի վիրավորվելու հանգամանքները
prev Նախորդ նորություն

Ճակատից վիավորում ստացած զինծառայողը կոմայից դուրս է եկել

Արցախում ապրիլի 17-ին հակառակորդի արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը կոմայից դուրս է եկել ու դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին Dialogue.am-ի հետ զրույցում հայտնել է Թաթուլի հայրը՝ Արամայիս Հարությունյանը։


Հիշեցնենք, Թաթուլը հրազենային վիրավորում է ստացել դիպուկահարի կրակոցից․ փամփուշտը ճակատային մասից մխրճվել է քներակի մեջ, գլխի մյուս հատվածից դուրս է եկել:

«Որդիս վիրավորում ստացել է մարտական հերթապահության ժամանակ, առաջին գծում է կանգնած եղել։ Վիրավորվել է դիպուկահարի կրակոցից։ Գլխից է վիրավորվել՝ ճակատի ոսկորը ջարդված է եղել, բլթակները ճարդված են եղել։ Վիրահատության միջոցով բժիշկն ասում է փշրված ոսկորները մեկ առ մեկ հավաքել են, մաքրել են: Որդիս հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Պալատ տեղափոխելու մասին բժիշկները դեռ ոչ մի բան չեն ասում։ Գիտակցության է եկել, աչքերը բացել է, տեսնում է, լսում, բայց խոսել չի կարողանում: Բժիշկներն ասում են սպասել է պետք, երկարատև բուժում է սպասվում։ Ասում է սաղ դեպի լավնա գնում երեխու մոտ։ Բժիշկներն ասել են՝ ինչ պետք ա, ինչ մեզանից հասնում ա մենք արել ենք, մնում է տղան մեզ հետ պայքարի, որ ոտի կանգնի»,- ասել է Թաթուլ Հարությունյանի հայրը։


Նրա խոսքով, Թաթուլը գիտակցության գալուց հետո հայացքով ու ձեռքերով է հասկացնում, խոսքի կենտրոնն է վնասված: 


Աղբյուրը հիշեցնում է, որ հրազենային վիավորում ստանալուց հետո Թաթուլ Հարությունյանը գրեթե 3 օր մնացել է Ստեփանակերտի հոսպիտալում, ստացել առաջին օգնություն, հետո տեղափոխվել է Երևանի ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ ենթարկվել է վիրահատության։