10.09.2026
Եվրախորհրդարանը կքվեարկի ԵՄ արտահանման շուրջ 80%-ի ազատականացման հարցով
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ՀՀ-ի և Լեհաստանի ԱԳՆ–ների միջև համագործակցության հնարավորությունները

 


Սեպտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։ 


Դավիթ Կարապետյանը և Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները՝ կարևորելով ուղիղ կապերի և մասնագիտական փոխանակումների ընդլայնումը։


Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցությանը։ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության նոր լիազորությունների համատեքստում կարևորվել է միջազգային առևտրի ոլորտում փորձի փոխանակումը, այդ թվում՝ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։


ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը կարևորել են դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցությունը՝ անդրադառնալով երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։


Քննարկվել են նաև «Երևանյան երկխոսության» և լեհական գործընկեր կառույցների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում կարևորվել է Կազիմիր Պուլասկու հիմնադրամի հետ համագործակցության շարունակական զարգացումը, ինչպես նաև «Վարշավայի անվտանգության ֆորումի» հետ փոխգործակցության խորացումը։


Հանդիպման ավարտին Դավիթ Կարապետյանը և Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը ստորագրել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների դիվանագիտական ակադեմիաների միջև դիվանագիտական վերապատրաստումների և կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։


 

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ