26.10.2026
Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում
prev Նախորդ նորություն

Մեղրիի համայնքապետը կալանավորվել է

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։


«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը


Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:


Նախօրեին տեղեկացրել էինք, որ այս գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը:


 

ՔԿ նախագահ Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
Հաջորդ նորություն next
 Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին
23.10.2026
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին