23.11.2024
Ստեղծվելու է Թվային զարգացմանն աջակցող ազգային կառավարման խորհուրդ
prev Նախորդ նորություն

Պետպատվերը մայիսի 1-ից կֆինանսավորվի էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալներով

Մայիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է էլեկտրոնային առողջապահական համակարգ: Այս մասին ՀՀ մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների և բաժինների պետերի հետ հանդիպմանը հիշեցրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:


Նախարարը հորդորել է լինել առավել քան ուշադիր, քանի որ ֆինանսավորումն այսուհետև կատարվելու է մուտքագրված տվյալների հիման վրա:


Բարձրաձայնված խնդիրներին մասնագետները տեղում պատասխանել են: Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը կարևորել է գործնական աշխատանքների հիման վրա ներկայացվող դիտարկումները և առաջարկները, որոնք հաշվի առնելով կատարելագործվում է համակարգը:


Այսպիսով` մայիսի 1-ից բժշկական կազմակերպությունները կանցնեն Էլեկտրոնային առողջապահական համակարգի կիրառմանը:


Նշենք, որ ապրիլին  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առողջապահության նախարարությունում ոլորտի բարեփոխումները քննարկման ժամանակ հետաքրքրվել էր, թե ինչպես են բաշխվում պետական պատվերի շրջանակում տրամադրվող միջոցները՝ ինչ մեխանիզմով և հայտանիշներով: Կառավարության ղեկավարը նշել էր, որ մարզային այցերի ժամանակ ծանոթացել է պետպատվերի բաշխման գործընթացին, որն արդյունավետ և հասցեական չէ, և ստվերային շրջանառությունը վերացնելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել պետական մոտեցումն այս ոլորտում: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել էր, որ նախատեսվում է այս տարվա հուլիսին պետպատվերի համակարգում բարեփոխումների նախագիծը ներկայացնել կառավարություն, իսկ հոկտեմբերից՝ տալ մեկնարկը: