3.11.2024
Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները լրջորեն բարդացել են. Մերկել
prev Նախորդ նորություն

Թրամփի հայտարարություններն Իրանի դեմ կարող են ազդել ընտրությունների ելքի վրա

Իրանում նախընտրական քարոզարշավը մեկնարկում է։ Ընտրություններին մասնակցում է վեց թեկնածու` գործող նախագահ Հասան Ռոհանին, փոխնախագահ` Էսհագ Ջահանգիրին, արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմին, մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Միրսալիմը, Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաղեր Գալիբաֆը և նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիզին, փոխանցում է utro.ru կայքը։

Իրանում ընտրապայքարն ընթանալու է լիբերալների ու պահպանողականների միջև։ Առաջինը խումբը գլխավորում է Ռոհանին։ Արևմուտքի հետ մերձեցման նրա ուղենիշը պոպուլյար է երիտասարների և միջին ձեռներեցներ շրջանում։ Մյուս խումբը գլխավորում է Ջահանգիրին, ով վայելում է Իրանի հոգևոր առաջնոդ Ալի Խամենեի աջակցությունը, սակայն Ջահանգիրին կարող է վերջին պահին հանել իր թեկնածությունը հօգուտ Ռոհանիի։

Լիբերալների գլխավոր մրցակիցը`պահպանողական Արևմուտքի հետ կոշտ գծի կողմնակից Ռաիզին է։ Նրա կողմնակիցները կարծում են, որ այսօրվա կառավարությունն անատամ է և չի կարող դիմակայել ԱՄՆ–ին։


Իրանցիներն այժմ պետք է ընտրություն կատարեն` նրանք ցանկանում են, որ Թեհրանի հետ ավելի շատ հաշվի նստեն, թե երկխոսություն սկսեն Արևմուտքի հետ ու զարգացնեն տնտեսությունը։ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի դեմ կարող են ազդել ընտրությունների ելքի վրա։

Սիրիայում Իսրայելի հարվածներն օգնում են ահաբեկիչներին. Իրանի պաշտպանություն նախարար
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը