12.10.2024
Թրամփը Պենտագոնին թույլ է տվել ավելի շատ զորքեր ուղարկել Սիրիա եւ Իրաք
prev Նախորդ նորություն

Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները լրջորեն բարդացել են. Մերկել

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն լրջորեն բարդացրել է Եվրամիության հարաբերություններն այդ երկրի հետ: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Այդ իրադարձությունները, անկասկած, լրջորեն բարդացրել են հարաբերությունները»,-ասել է նա՝ Անկարային կոչ անելով ականջալուր լինել միջազգային կազմակերպությունների քննադատություններին:

Մերկելն ընդգծել է, որ Թուրքիայում ներքին քաղաքական իրավիճակը պահանջում է Եվրամիության արձագանքը: «Մենք ԵՄ-ի շրջանակներում քննարկելու ենք՝ ինչ պատասխան միջոցներ ենք հարմար գտնում իրադարձությունների զարգացման դեպքում»,-ասել է նա:

Թրամփի հայտարարություններն Իրանի դեմ կարող են ազդել ընտրությունների ելքի վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ