19.05.2026
Փաշինյանը հարձակվում է սեփական սխալների զոհերի վրա
prev Նախորդ նորություն

Առանց հերոսների ընտանիքների նկատմամբ հարգանքի պետությունն ապագա չունի

44-օրյա պատերազմում անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջ՝ Արփինե Սողոյանի և Փաշինյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպը նաև առիթ դարձավ, որպեսզի խոսվի Հրանտ Պապիկյանի և նրա անցած ճանապարհի մասին։


Հրանտ Պապիկյանը 44-օրյա պատերազմի օրերին բազմիցս մեկնել է ռազմաճակատի թեժ կետեր՝ մեծ թվով վիրավորների դուրս բերել:


Վերջին անգամ ևս, խնդիր կատարելու մեկնելուց առաջ, գնահատելով տվյալ հատվածում թշնամու մխրճվածության աստիճանն ու իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը, իր ենթակա անձնակազմին զերծ է պահել այնտեղ մեկնելուց և անձամբ է մեկնել, որից հետո նրա հետ կապն ընդհատվել է:


Այն պետությունն ու հասարակությունը, որոնք պատշաճ հարգանք և վերաբերմունք չեն ցուցաբերում հայրենիքի նվիրյալների, նրանց առաքելության և ընտանիքների նկատմամբ, պարզապես ապագա չունեն։


Համբերություն և ուժեղ կամք՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, հավերժ փառք՝ հայրենիքի պաշտպանության համար կյանքն ու ծառայությունը նվիրած մեր բոլոր հայրենակիցներին։


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Թրամփը սպառնում է Իրանին նոր պատերազմով, Նիկոլը՝ ընդդիմությանը նոր ռեպրեսիաներով
Հաջորդ նորություն next