Փաշինյանը սպառնացել է հեռացնել աշխատանքից վարչական ռեսուրս կիրառող պաշտոնյաներին
Լուսանկարը` sputnik
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է իր մասնակցությամբ միջոցառումներին քաղաքացիներին ներգրավելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը։
Կառավարության ղեկավարը խոստացել է անհապաղ պաշտոնանկ անել ինչպես նմանատիպ հավաքներ կազմակերպողներին, այնպես էլ ապօրինի հրահանգներին ենթարկվող չինովնիկներին:
Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ վարչապետն անդրադարձել է հանրության շրջանում պտտվող լուրերին, թե պաշտոնական հանդիպումներին մարդկանց հարկադրաբար են տանում։ Փաշինյանն ընդգծել է նման պրակտիկայի բացարձակ անթույլատրելիությունը և նախանշել արձագանքման կոշտ միջոցներ։
Նրա խոսքով՝ ցանկացած պետական պաշտոնյա, ով կնկատվի վարչական լծակներ կիրառելիս՝ վարչապետի մասնակցությամբ միջոցառումներին ներկայություն ապահովելու նպատակով, կհեռացվի աշխատանքից առանց նախնական քննարկման։
Նույնպիսի պատիժ է սպասվում նաև այն պաշտոնատար անձանց, ովքեր միջոցառմանը կմասնակցեն վարչական ռեսուրսի ճնշման ներքո։ Միևնույն ժամանակ Փաշինյանը հիշեցրել է, որ յուրաքանչյուր քաղաքացի օրինական իրավունք ունի սեփական ցանկությամբ մասնակցել հանրային իրադարձություններին։
Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ պաշտոնանկության տեսքով պատժամիջոցներ կկիրառվեն նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ միջոցառումներին մասնակցելն ապօրինաբար արգելելու դեպքում։