Վլադիմիր Զելենսկին կայցելի՞ Հայաստան
Մայիսի 4-ին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այդ մասին հայտնում են «168.am»–ի աղբյուրները։
"Մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով:
Մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:
Երկօրյա այցով, գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը:
Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն ՀՀ արգործնախարարությունը դեռևս փորձում է նրա այցի մասին տեղեկատվությունը գաղտնի պահել",– գրել է լրատվամիջոցը: