22.04.2026
«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստանի և Իրաքի իրավապահ համակարգերի մոդելների առանձնահատկությունները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչության պետ, գեներալ-դոկտոր Հասան Հադի Լազիզի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:


Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արսեն Այվազյանն ընդգծել է կիբեռհանցագործությունների ոլորտում միջազգային գործընկերների աջակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար։


Արսեն Այվազյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի կառուցվածքը, գործառույթները, ինչպես նաև Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթների առանձնահատկությունները։


Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչության պետն իր հերթին ներկայացրել է Իրաքի իրավապահ համակարգը։ Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ համակարգերի մոդելների առանձնահատկությունները:


Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխօգնության շրջանակում իրավական հարցումներին արագ արձագանքելու, երկու երկրների իրավապահ համակարգերի միջև սերտ համագործակցություն հաստատելու և դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:


 


 

Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում այցելել է Հերոսների հրապարակ
Հաջորդ նորություն next
 Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»
21.04.2026
Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»