20.04.2025
Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ
prev Նախորդ նորություն

Գյումրու 102-րդ ռազմաբազայի կորած զինծառայողը հայտնաբերվել է

Ապրիլի 19-ի ուշ երեկոյան, ժամը 22:00-ի մոտ ռուսաստանցի զիծառայող, ապրիլի 16-ից փնտրվող Դմիտրի Լոշմանովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Գյումրիի ոստիկանության Մուշ բաժանմունք, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։


Ռուս զինծառայողը հայտնաբերվել է Մուշ թաղամասի բնակարաններից մեկում: Նախնական տեղեկություններով, բնակարանը վարձակալությամբ է տրված Լոշմանովի ծառայակիցներից մեկին:


Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:


Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս էր եկել գնումներ կատարելու և չէր վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: Ռուսական կողմը դիմել էր ոստիկանություն և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ 

Այս գիշեր էլ ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար