27.04.2026
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպիտի լինի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն արձագանքել է արտերկրում հայերի վրա գործադրվող ճնշումների մասին լուրերին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արտաքին հետախուզության ծառայության այն աղմկահարույց հայտարարությանը, ըստ որի՝ այլ երկրներում բնակվող ՀՀ քաղաքացիների և գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում առաջիկա խորհրդարանական ընտրություններում կոնկրետ քաղաքական ուժերի աջակցելու նպատակով:


Մարտի 12-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ խնդիրը նախևառաջ պետք է ստանա հստակ իրավական գնահատական: Պատասխանելով այն հարցին, թե ինչու պաշտոնական հաղորդագրության մեջ չի բացահայտվել պետության անունը, վարչապետը նշել է, որ դա զուտ տեղեկատվության ծավալի և նպատակահարմարության հարց է, իսկ անհրաժեշտության դեպքում հետագայում կտրվեն հավելյալ պարզաբանումներ:


Անդրադառնալով խնդրի քաղաքական բաղադրիչին՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր նախկինում հնչեցրած դիրքորոշումը: Նրա համոզմամբ՝ եթե անգամ տեսականորեն նման սցենար իրագործվի, Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը կքվեարկի իշխող կուսակցության օգտին, քանի որ արտագաղթի հիմնական պատասխանատուն հենց նախկին իշխանություններն են:


Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 10-ին Արտաքին հետախուզության ծառայությունը պաշտոնական հայտարարություն էր տարածել ընտրական գործընթացներին արտաքին միջամտության փորձերի վերաբերյալ: Ոստիկանության փոխանցած տվյալների հիման վրա Քննչական կոմիտեն արդեն մարտի 11-ին քրեական վարույթ է նախաձեռնել: 

ԱԳՆ–ն աջակցել է Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիներին վերադարձի հարցերում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
24.04.2026
Ընտրություններ՝ արտաքին ազդեցությունների ստվերում. ո՞վ է միջամտում ՀՀ ներքին կյանքին