12.03.2026
ԵԽ-ում Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարությունները խայտառակության գագաթնակետն են
prev Նախորդ նորություն

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպիտի լինի. Փաշինյան

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։

Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մենք չենք կարող կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել։ Թե ինչ նկատի ունեմ, հիմա շատ չմանրամասնեմ, նախորդիվ անկախության հռչակագրի օրվա նվիրված իմ ուղերձներում ես իմ դիրքորոշում մանրամասն արտահայտել եմ»,–ասաց նա։