4.03.2026
Վերջին տեղափոխումը դեպի Մասկատ՝ Fly One-ի մարտի 5-ի թռիչքի ուղևորների համար
prev Նախորդ նորություն

Երախտապարտ ենք ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների ելքն ապահովելու հարցում աջակցության համար

Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի իշխանություններին՝ համապատասխան ցամաքային սահմաններով Իրանից ՌԴ քաղաքացիների անխոչընդոտ ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ռուսաստանցիներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ Իսլամական Հանրապետություն այցելելուց։ Այս կամ այն պատճառով Իրանում գտնվող հայրենակիցներին խնդրում ենք փորձել հնարավորինս շուտ լքել երկիրը»,- նշել է նա։