11.09.2026
Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական միությունում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՌԴ հետ քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ Ալեն Սիմոնյան

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղիների կառավարման հարցը։ Ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Նրա խոսքով՝ նախագիծն էական նշանակություն ունի։


«Հետևաբար, մենք որևէ այլ այլընտրանք չունենք, քան քննարկելն ու այս հարցով զբաղվելը: Բանակցությունները շարունակվում են, վերջնական որոշում չկա»,- ասաց  Սիմոնյանը, հավելելով, որ կան երկրներ, որոնք որոշակի հետաքրքրություն են ցուցաբերում այս ուղղությամբ։  


Հիշեցնենք, փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է որևէ երրորդ երկրի վաճառել հայկական երկաթուղու կառավարման կոնցեսիան։ Մոսկվայում այս առաջարկը տատրօրինակ որակեցին:


2008 թվականին Հայաստանն իր երկաթուղային ենթակառուցվածքները փոխանցեց Ռուսական երկաթուղու (РЖД) դուստր ընկերության Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը։ Պայմանագրով կառավարումը փոխանցվել է 30 տարի ժամկետով՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։

Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ