30.01.2026
Անձեռոցիկի գործարանում բռնկված հրդհի բարդութունը փոխվեց․ հայտարարվել է «Թիվ 3» կանչ
prev Նախորդ նորություն

Չնայած առաջիկա օրերին սպասվող տեղումներին՝ եղանակը զգալի կտաքանա

Վաղը երեկոյան ժամերից Հայաստանին Միջերկրական ծովի շրջանից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը՝ ներառյալ։ Այս մասին ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


«Ինչի արդյունքում հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։


Բայց, քանի որ այդ ցիկլոնը գալիս է Միջերկրական ծովի շրջանից Հարավարևմուտքից իր հետ բերում է տակ օդային հոսանքներ, ինչի արդյունքում վաղվանից մինչև փետրվարի 3-ը՝ ներառյալ օդի ջերմաստիճանը մյուս օրերի համեմատ կբարձրանա 7-8 աստիճանով»,-ասել է նա։