24.11.2024
Իրանն առաջնահերթ ուշադրություն է դարձնում ՌԴ-ի և Ադրբեջանի հետ կապերին. Ռոհանի
prev Նախորդ նորություն

Իրանում նախագահի առաջին կին թեկնածուն է գրանցվել

Իրանում նախագահի առաջին կին թեկնածուն է գրանցվել: Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:


Նշենք, որ մայիսի 19-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այսօրվանից սկսվում է նախագահի թեկնածուների գրանցումը, որից հետո Սահմանադրության պահապանների խորհուրդը պետք է ուսումնասիրի թեկնածուների գործերը և հաստատի նրանց թեկնածությունները:


Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրական շտաբում այսօր գրանցվել է առաջին կին թեկնածուն՝ Շոլե Հաջ Միրֆաթահ Թաբրիզին, ով մասնագիտությամբ քաղաքագիտության դոկտոր է, անկուսակցական:


Կին թեկնածուին ուղեկցող անձանցից մեկը «Թասնիմ»-ի լրագրողին ասել է, որ Միրֆաթահ Թաբրիզին տեղյակ է, որ ԻԻՀ կանանց մասին օրենքի համաձայն չի կարող նախագահ դառնալ, սակայն նա ցանկանում է այս հնարավորությունից օգտվել: