22.01.2026
Նարեկ Կարապետյանը հրապարակել է 8 տարվա վաղեմության դիմում՝ ՀՀ գլխավոր զինկոմիսարին
prev Նախորդ նորություն

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի անդամների հետ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ:


Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումն ու փոխայցերի ակտիվացումը, այդ թվում՝ բերակամական խմբերի մակարդակում:


Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:


Անդրադարձ է կատարվել Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումներին:

Հայ–վրացական բարեկամության խորացում․ ՀՀ դեսպանի հանդիպումը Թբիլիսիում
Հաջորդ նորություն next