21.01.2026
Փաշինյանին միացած եպիսկոպոսները «անվավեր կառույց» են հռչակել Գերագույն հոգևոր խորհուրդը
prev Նախորդ նորություն

Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իր հետ առնչվող քրեական վարույթի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին Հովհաննիսյանը հայտնեց մամուլի ասուլիսի ընթացքում:


«Հարցաքննվել եմ 2 օր առաջ: Ես ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվել այն պահից սկսած, երբ դարձել եմ պետական պաշտոնյա, դրանից առաջ որոշակի նախաձեռնություններ եղել են»,- նշեց Հովհաննիսյանը:Փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։


Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ վարույթի շրջանակներում ունի վկայի կարգավիճակ:

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեին
Հաջորդ նորություն next