15.01.2026
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
prev Նախորդ նորություն

Փաշինյանը բացառել է «ուկրաինական սցենարը» և հստակեցրել ՌԴ դերը երկաթուղու հարցում

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում հերքել է Հայաստանում «ուկրաինական սցենարի» կրկնության հավանականությունը՝ արձագանքելով ռուսական մեդիադաշտից հնչող կանխատեսումներին։


Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Երևանի որդեգրած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը և մասնավորապես հայ-ամերիկյան TRIPP նախագիծը ոչ թե ռիսկեր են ստեղծում, այլ էապես ամրապնդում են երկրի ինքնիշխանությունն ու անվտանգային միջավայրը։


Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Փաշինյանը հստակեցրել է գործընկերների ներգրավվածության ձևաչափերը։ Նա ընդգծել է, որ TRIPP-ը հայ-ամերիկյան երկկողմ նախաձեռնություն է, որտեղ երրորդ կողմի մուտքը հնարավոր է միայն Վաշինգտոնի և Երևանի համաձայնությամբ։


Միևնույն ժամանակ, վարչապետը տեղեկացրել է, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային հանգույցների վերականգնման խնդրանքով, ինչը փաստում է գործընթացի բազմաշերտ բնույթը։


Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Փաշինյանը վերահաստատել է հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման հիմք։ Նա նաև պարզաբանել է, որ խաղաղության պայմանագիրը դեռևս գտնվում է նախաստորագրման փուլում և վավերացված չէ, ուստի դրա դրույթները դեռևս իրավական ուժ չեն ստացել ներպետական տիրույթում։


2026 թ. հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները տարածեցին համատեղ հայտարարություն՝ հաստատելով TRIPP (Տրանս-տարածաշրջանային ենթակառուցվածքների և խաղաղության ծրագիր) նախաձեռնության իրագործման շրջանակը։ Փաստաթուղթը հանդիսանում է 2025 թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված «Վաշինգտոնյան պայմանավորվածությունների» գործնական շարունակությունը։ Ծրագիրը միտված է Հայաստանի տրանսպորտային ներուժի զարգացմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային ենթակառուցվածքներում ամերիկյան խոշոր ներդրումների ներգրավմանը։

Ձերբակալվել են ՊԵԿ պաշտոնյաներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
15.01.2026
Երևանը երաշխավորում է Իրանի դեսպանատան անխափան գործունեությունը