9.01.2026
Երևանի պարեկները ձերբակալել են կեղծ ծառայողական վկայական ներկայացրած վարորդին
prev Նախորդ նորություն

Նախարարությունը հաստատել է ադրբեջանական նավթամթերքի 2-րդ խմբաքանակի ներմուծումը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։


«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։


Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 7-ին տեղեկություն էին տարածել, որ Բաքուն հունվարի 8-ին նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:Նշվել էր, որ այս անգամ նախատեսվում է փոխադրել 1000 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A95 տեսակի բենզին:Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան առաջին անգամ նավթամթերք ներմուծվեց 2025 թվականի վերջին․ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց «Այրում» երկաթուղային կայարան։


Գնացքը բաղկացած էր 22 վագոնից՝ բեռնված 1218 տոննա քաշով A-95 տեսակի բենզինով։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան