16.12.2025
«Թրամփի ուղի». Իրանը «կարմիր գծեր» է գծում
prev Նախորդ նորություն

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հանդիպման ընթացքում վերջինի հնչեցրած մտքերը վերահաստատում են այն տեսակետը, որ Թեհրանը որևէ կերպ չի համակերպվել TRIPP նախագծի հանգամանքի հետ։


Ավելին, եթե վերլուծենք Վելայաթիի այն միտքը, թե «Այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան... ինչպես ընդդիմացել է «Զանգեզուրի միջանցքին»», ապա ստացվում է, որ «Թրամփի» ուղին մի բան էլ ավելի մեծ ձախողում է Իրանի համար։ Քանի որ տևական ժամանակ հանդես գալով Իրան-Հայաստան սահմանին հարևանների՝ թյուրքական ներկայության դեմ, փաստացի Թեհրանը չկարողացավ կանխել շատ ավելի մեծ և վտանգավոր հակառակորդի՝ ԱՄՆ-ի դերակատարումը։


Ստեղծված իրավիճակում, նաև հաշվի առնելով Իրան-Ռուսաստան վերջին շփումների ընթացքում տարածվող ուղերձները՝ կանխատեսելի է, քանի որ հատկապես Իսրայել-Իրան պատերազմից հետո Թեհրանի հնարավորություններն էականորեն նվազել են թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղություններում, Իրանն այս պահին բովանդակային քայլերի չի գնա, այլ կբավարարվի պարբերաբար քաղաքական և քարոզչական ուղերձներ հնչեցնելով։


Մինչդեռ հարցին Ռուսաստանի գործնական միջամտության դեպքում, վստահաբար, կարող է գնալ անգամ Մոսկվայի հետ համատեղ գործողությունների»։


Արևելագետ Արմեն Պետրոսյան