25.11.2024
Փորձագետ. Ռուս–իրանական մերձեցումը արտացոլում է տակտիկական նոր կոալիցիաների ձևավորումը
prev Նախորդ նորություն

Freedom House․ Ադրբեջանում ժողովրդավարության վիճակն ավելի է վատացել

Ադրբեջանը կոնսոլիդացված ավտորիտար վարչակազմ է, երկրում ժողովրդավարության վիճակն ավելի է վատացել։ Այս մասին ասվում է «Անցումային ժամանակաշրջձանի երկրներ -2017» զեկույցում , որը հրապարակել է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։

Ադրբեջանը ստացել է 7 բալ (վատագույն ցուցանիշը) ընտրական իրավունքի, քաղաքացիական հասարակության, անկախ մամուլի, ժողովրդավարական կառավարման, դատական համակարգի անկախության մակարդակով։

Միայն տեղական ժողովրդավարական կառավարման համար է Ադրբեջանը ստացել 6․5 միավոր։ Արդյունքում Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը գնահատվել է միջինը 6․93 միավոր՝ անցած տարվա 6․86 միավորի համեմատ։

Զեկույցում նշվում է, որ կոռուպցիայի վարկանիշը վատացել է անցած մի քանի տարիներին։ Դա կապակցված է վերնախավի հարստացման հետ՝ 2016-ին գրանցված արժեզրկումից հետո, եւ Պանամական փաստաթղթերի գաղտնազերծումների հետ։

Շեշտվում է, որ տնտեսական անկման ֆոնին նախագահ Իլհամ Ալիեւը ամրապնդել է ավտորիտար վարչակազմը՝ 2016-ի սեպտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի օգնությամբ։ Երկրում շարունակվում է իրավապաշտպանների, ընդդիմության անդամների, իրավաբանների, ՀԿ-ների ներկայացուցիչների ու լրագրողների հետապնդումը։ Անկախ լրատվամիջոցների համար գործունեության դաշտը սահմանափակ է։