13.11.2025
Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի և Ասիայի միջև տնտեսական կամուրջ. Պապոյան
prev Նախորդ նորություն

Դիմել եմ, լավ եմ արել, բա ինչ պետք է անեի. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատում է՝ հաղորդում է ներկայացրել ընդդեմ «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի։


«Բայց այո, ես հաղորդում եմ ներկայացրել և լրիվ տրամաբանական եմ համարում։ Եթե սպառնալիք է հնչում ես ի՞նչ պետք է անեմ, կամ այն խուլիգանությունը, որը իրենք իրենց թույլ են տալիս եթերով, կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին են մտնում։


Բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, ես առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ ես իմ հեռախոսը կվերցնեմ ու կխոսեմ իրենց սեռական կյանքից, իրենց ընտանիքի անդամներին ամեն օր սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ, իրենց հետ հաշվեհարդար եմ տեսնելու և առաջարկւմ եմ, որ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով չդիմեն ոստիկանություն»,- ասել է Սիմոնյանը։


Վերջինս նաև նշել է, որ չէր կարող չդիմել ոստիկանություն, դիմել է, դիմելու է նաև հետո։


«Դիմել եմ, լավ եմ արել, բա ինչ պետք է անեի»,- ասել է նա։


 


 

Սրբազան Պայքարի աջակիցներն ակցիա են իրականացրել Արշակունյաց պողոտայում
Հաջորդ նորություն next