13.11.2025
Մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները. Սուրեն Պապիկյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի և Ասիայի միջև տնտեսական կամուրջ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-16-ը աշխատանքային այցով լինելու է Հնդկաստանի Հանրապետությունում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Այսօր նա մասնակցել է Հնդկաստան-Եվրոպա բիզնեսի և կայունության համաժողովի նախարարական պլենար նստաշրջանին և հանդես եկել ողջույնի խոսքով։


Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու խոշոր ծրագրերը, ներառյալ Գյումրու «չոր նավահանգիստը»։

«Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս դառնալ տնտեսական, մշակութային և լոգիստիկ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։ Այս առումով Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ՝ հանդես գալով որպես իդեալական հաբ առևտրի, արտադրության և տեխնոլոգիական համագործակցության համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։


Նախարարն անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։

Դիմել եմ, լավ եմ արել, բա ինչ պետք է անեի. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next