13.11.2025
Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամաս
prev Նախորդ նորություն

Ամենօրյա մղձավանջ և քաոս, սա է իրական Հայաստանի պատկերը. Գալստյան

«Հայաստա» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքով՝ այսօր Հայաստանում առօրյան վերածվել է մղձավանջի ու քաոսի, և սա է երկրի իրական պատկերը։


ԱԺ-ում 2026 թվականի բյուժեի քննարկման ընթացքում նա հայտարարեց, որ հասարակությունը կարիք ունի փոփոխության, ազատ շնչելու ու վաղվան հավատալու, «բայց այդ փոփոխության կրողը դուք չեք, քանի որ ձեր անցած ճանապարհը լցված է չկատարած ու կեղծ խոստումներով»։


Պատգամավորը ընդգծեց, որ իշխանությունները չեն կարող չնկատել Հայաստանի շուրջ սեղմվող փակ օղակը և փորձում են սեփական պարտությունն ու կորուստները ներկայացնել որպես անխուսափելիություն ու դնել ժողովրդի ուսերին։


«Կարող եք կրկնել 1937-ի մեթոդները՝ ստեղծել անհավատների միություն, ձեր կողմնակիցների գիտակցությունից հեռացնել Արարատը, օրացույցից ջնջել ապրիլի 24-ը, հիմնել ձեր սեփական եկեղեցին, հրաժարվել Արցախից, պարտադրել ճաշակ, որը աղավաղում է մեր ինքնությունը, կես միլիոն դոլար ուղղել ձեր հեղափոխությունը գովաբանող հիմնադրամին, լռեցնել այլախոհությանը, ինչպես արդեն անում եք։ Բայց այս ամենը ոչ ուժ է տալիս Հայաստանին, ոչ էլ դարձնում է այն անվտանգ։


Ամենօրյա մղձավանջ և քաոս, սա է իրական Հայաստանի պատկերը»,- ասաց նա։

Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է փորձաքննությունների
Հաջորդ նորություն next