26.11.2024
Սերժ Սարգսյան. Բոլոր նախադրյալներն առկա են ՀՀ-ում լավ ընտրություններ անցկացնելու համար
prev Նախորդ նորություն

Կուրց. Մենք չպետք է թույլ տանք, որ պատերազմը վերադառնա Ղարաբաղ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստյան Կուրցը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը վերսկսելու կոչին, ինչի մասին ասվում է մարտի 9-ին արված նրանց հայտարարությունում։

«Պայքարն ու բռնությունը, որը մենք տեսանք մեկ տարի առաջ, ամենասարսափելին է վերջին երկու տասնամյակում, հանգեցրեցին ավերածությունների, տառապանքների ու մարդկային կորուստների։ Դա վառ հիշեցումն է այն բանի, թե որքան արագ ռազմական մեխանիզմը կարող է խաթարել խաղաղություն ձեռք բերելու ջանքերը։ Դրա հետ կապված՝ մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք սպառնալիքի տակ են դնում հրադադարը։ Բոլորը կողմերը պետք է կատարեն միջազգային մարդասիրական պարտականություններին խստորեն հետեւելու պարտավորվածությունը, ռազմական հանցագործությունները երբեք արդարացված չեն կարող լինել», - հայտարարել է Կուրցը։

Հիշեցնելով 2016-ի ապրիլին շփման գծում բռնության էսկալացիայի մասին՝ Կուրցը նշել է, որ բանակցություններում ինքը նոր ազդակի հույս ունի։

«Շփման գծում զոհերի հանգեցնող բախումներն ու հրադադարի լուրջ խախտումներն անցյալ տարվա ընթացքում անհանգստության տեղիք տվեցին։ Ժամանակն է կենտրոնանալ վստահությունն ամրապնդող պրագմատիկ եւ գործանական քայլերի, ինչպես նաեւ էական բանակցությունների վերսկսման վրա», - ընդգծել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը։

Այդ ենթատեքստում Կուրցը ափսոսանք է հայտնել, որ 2016-ի ապրիլյան ողբերգական իրադարձություններից հետո զոհեր են եղել եւ տուժած ընտանիքներին ցավակցություն հայտնել։ «Անցյալ տարվա ռազմական գործողությունների հետեւանքները հայերին ու ադրբեջանցիներին խանգարեցին հավատալ խաղաղությանը, բայց, ինչպես ես արդեն բազմիցս հայտարարել եմ, արցախյան հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի։ Մենք այժմ պետք է խաղաղություն ծրագրենք եւ թույլ չտանք պատերազմի իր վերադարձը՝ իր բոլոր սարսափելի հետեւանքներով», - հավելել է Կուրցը։

ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ բարձր է գնահատել դեսպան Անջեյ Կասպրշիկի եւ նրա թիմի աշխատանքը, ինչի վկայությունն է 2017-ի փետրվարին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ համագործակցությունը զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելու հարցում։

«ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է իր վաստակը ներդնել 2016-ին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման ու առաջխաղացման մեջ», - ամփոփել է Կուրցը։