25.09.2025
Միասնության կոչ բոլոր առողջ ազգային ուժերին. «ՀայաՔվե»
prev Նախորդ նորություն

Նյու Յորքում ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ հատուկ խորհրդականի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Պաշտպանելու պատասխանատվության հարցրեով հատուկ խորհրդական Մո Բլիքերը:


Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխաատվության գրասենյակի միջև հաստատված համագործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ կանխարգելման օրակարգը ՀՀ առաջնայնությունների շարքում է և Հայաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ ներգրավվածությունը՝ ուղղված վաղ նախազգուշացման և գործողությունների գործիքակազմի ամպրապնդմանը, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքի և հումանիտար իրավունքի զարգացմանը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով բանաձևը՝ որպես ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ:

Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ լիագումար նիստում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևի շրջանակներում Հայաստանի և Հատուկ խորհրդականի գրասենյակի միջև համագործակցության հեռանկարների շուրջ:


 

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է քննարկումների մեկնարկ
Հաջորդ նորություն next