2.09.2025
Հայաստանի և Վիետնամի միջև գործընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արձանագրվել է Հայաստանի և Սլովենիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը

Սեպտեմբերի 2-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մելիտա Գաբրիչի հետ:


Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սլովենիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու կարևորել շփումների շարունակականության պահպանումն ու խորացումը:


Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանում Սլովենիայի կողմից իրականացվող հումանիտար ծրագրերը։


Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ այս համատեքստում կարևորելով ԵՄ անդամակցության սլովենական փորձի ուսումնասիրությունը։


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։

ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ու «Բեռլինի եվրոպական ակադեմիա»-ն փորձում են համագործակցել
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը