2.09.2025
Արցախի անկախութեան վերականգնումը մեր ժողովուրդի սրբազան դատին անբաժանելի մասը կը կազմէ
prev Նախորդ նորություն

Մասնավորեցման քաղաքականությունը և դրա արդյունքները կդառնան առավել հրապարակային

Գործադիրն առաջարկում է պետական գույքի կառավարման համակարգային փոփոխություն: Պետական գույքի անհատույց տրամադրումից անցում է կատարվում պետական մարմիններին եւ կազմակերպություններին վարձակալական հիմունքներով պետական գույքի կառավարման համակարգին: Բոլոր պետական մարմիններին ու կազմակերպություններին, ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին, ՓԲԸ-ներին եւ այլ առեւտրային կազմակերպություններին պետական գույքը տրվելու է ոչ թե անվճար, այլ՝ վարձակալական հիմունքներով:


«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:


Օրենքի ընդունման դեպքում ցանկացած պետական մարմին յուրաքանչյուր տարի պետք է բյուջետային հայտ ներկայացնի եւ իր զբաղեցրած գույքի վարձավճարին համապատասխան վարձավճար փոխանցի բյուջետային մեկ այլ տողի: Առնակ Ավետիսյանի խոսքով այս բարեփոխումն ապահովելու է բյուջետային ծախսերի թափանցիկություն եւ պետական գույքի կառավարման արդյունավետության էական բարձրացում: Այս մոդելը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում:


Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պարզաբանմամբ ժամկետ է սահմանվել մինչեւ 2027 թ. ավարտը, ըստ որի՝ պետական բոլոր մարմինները եւ կազմակերպությունները պետք է վերադարձնեն իրենց անհատույց իրավունքով տրված գույքերը՝ հետագայում վարձակալական պայմանագրի տեսքով վերակնքելու պայմանով:


Ըստ զեկուցողի՝ այս գործընթացի արդյունքում պետական գույքի ամբողջ բազան կրկին կգույքագրվի: «Այստեղ գնագոյացումն է նաեւ կարեւոր հանգամանք, ինչպե՞ս է հաշվարկվելու վարձակալությունը: Մենք կողմ ենք, որ դա շուկայական պայմաններով հաշվարկվի, այսինքն՝ տարբերություն չլինի պետական մարմնի՞ն ենք տալիս վարձակալության, թե մասնավորին, որ ծախսերի իրական մակարդակը նաեւ երեւա: Քանի որ դա հսկայածավալ գնահատման աշխատանքի, միջոցների եւ ժամանակի ծախս էր ենթադրում, առաջին փուլում Կառավարությունը որոշել է, որ վարձավճարը հաշվարկվի՝ հիմք ընդունելով շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի հիման վրա ինչ որ բանաձեւ: Համակարգը կներդվի, դրանից հետո աստիճանաբար տեսլականն այն է, որ անցում պետք է կատարենք շուկայական արժեքներին»,- նշել է Առնակ Ավետիսյանը:


Հարցի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:


Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների քննարկումը:

Հայաստանի և Վիետնամի միջև գործընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը