29.07.2025
Լուսանկարը` abcmedia.am
prev Նախորդ նորություն

«Ալյանդակություն» սպորտում. Ջուլֆալակյանը մեղադրում է իշխանություններին

Հայկական սպորտում այլանդակություններ են տեղի ունենում։ Գլխավոր պատասխանատուն վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ըմբիշ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։


«Լրագրողական համայնքին և շահագրգռված այլ անձանց։ Ֆրանկոֆոնյան խաղեր 2027․


Քանի որ առնվազն վերջին 5 տարին Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ, ինքս հիմնականում խոսել եմ այդ մասին՝ գրեթե չանդրադառնալով հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այնտեղ, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, այլանդակություններ են տեղի ունենում՝ չհաշված իմիտացիոն շարժումները՝ գեղեցիկ ֆոն ստեղծելու և վարկանիշ ապահովելու համար:


Անդրադառնամ դրանցից մեկին, որն ունի միջազգային նշանակություն:


2027թ ամռանը Երևանում անցկացվելու են 10-րդ Ֆրանկոֆոնյան խաղերը:


Սպասվում է շուրջ 4000 մասնակից, ավելի քան 50 պատվիրակություն։


Հայկական կողմից գլխավոր պատասխանատուն (առնվազն դե ֆակտո), սպորտի «մեծ գիտակ», առհասարակ՝ «ամենագետ», Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է:


Հայկական կողմը ներկայացնողները Ֆրանկոֆոնյան խաղերի կազմ կոմիտեին առաջարկել են ներառել հետևյալ մարզաձևերը․


աթլետիկա,


պարաաթլետիկա,


բրեյքդանս,


ծանրամարտ,


բասկետբոլ 3x3,


սայլակով բասկետբոլ


ֆուտբոլ,


շախմատ,


ձյուդո,


սեղանի թենիս


Ինչպես նկատեցիք, երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը ցանկում չկա:


Բնականաբար, դա զարմացրել է մասնակից պետություններին, որոնցից շատերում ըմբշամարտը առաջատար դիրքերում է:


Նաև փորձում են հասկանալ, թե ինչու՞ է ընդունող կողմը կամավոր հրաժարվում մի մարզաձևից, որտեղ ամենից շատ մեդալներ կարող է նվաճել...


Ինչևէ, առաջարկում եմ ակտիվորեն անդրադառնալ այս հարցին և ջանք գործադրել՝ ըմբշամարտը վերադարձնելու խաղերի ցանկ, քանի դեռ ուշ չէ:


Որպեսզի նախապես կանխեք հեքիաթասացությունը գլխավոր «հերոսի» կողմից, մի քանի պարզաբանում:


Միջազգային նման խաղերին ընդունող երկիրը կարող է առաջարկել իր համար առաջնահերթություն ունեցող մարզաձևերի ցանկ: Հիմնականում դրանք լինում են այն մարզաձևերը, որոնցում տվյալ երկիրն ուժեղ է:


Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ոչ մի առնչություն չունի որոշման ընդունման հետ: Ըմբիշներն էլ պատրաստ են պատվով ներկայացնել պետությունը:


Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ոչ մի առարկություն չունի խաղերի ծրագրում ըմբշամարտի ներառմանը:


Դեռ ավելին. Հայաստանի պատկան մարմիններին այդ թեմայով ուղարկված նամակները մնում են կամ անպատասխան, կամ էլ ստացվում են ոչինչ չասող պատասխաններ...


Թեպետ խաղերին մնացել է 2 տարի, առայժմ գոյություն չունի նույնիսկ կապի հստակ գործող միջոց խաղերի կազմկոմիտեի հետ...


Խորհուրդ. կարող եք անիմաստ ժամանակ չծախսել ԿԳՄՍ-ի վրա:


Հասցեատերը վերոնշյալ քպ-ականն է»։


 

Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար