29.07.2025
Լուսանկարը` factor.am
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը մեղմացվել է՝ նա կմնա վարչական հսկողության տակ

Լուսանկարը` abcmedia.am
Լուսանկարը` abcmedia.am

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը փոխել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը՝ կալանավորման փոխարեն սահմանելով վարչական հսկողություն։ Նա շարունակում է մնալ մի քանի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում, այդ թվում՝ «Ավազահատիկ»-ի գործով։


ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել է կալանքի փոխարեն նրա նկատմամբ կիրառել վարչական հսկողություն։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Հակակոռուպցիոն դատարանների մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։


Աբրահամյանը մեղադրվում է մի շարք հանցավոր դրվագներով՝ այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության համար։ Նա նաև մեղադրյալ է «Ավազահատիկ» հանքարդյունաբերական ընկերության գործով։


Ըստ նախաքննական մարմնի՝ «Ավազահատիկ»-ը, որը հիմնադրվել է 2000 թվականին Արարատի մարզում, 2008 թվականին բախվել է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստեղծված խոչընդոտների։ Ընկերությունից պահանջվել է բաժնեմասերի 60 տոկոսը փոխանցել երկու տարբեր անձանց՝ առանց դրա հանքավայրը շահագործելու հնարավորություն չլինելու սպառնալիքով։


Բացի դրանից, Նորամարգի համայնքապետը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընկերության կողմից շահագործվող հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծարելու պահանջով։ Դատարանը բավարարել էր հայցը, և հետագայում նույն հողամասի վարձակալության նոր պայմանագիր էր կնքվել այլ անձանց հետ։


Գործի շրջանակում մի շարք վկաներ՝ ներառյալ ընկերության հիմնադիրը, իրենց ցուցմունքներում որպես հնարավոր չարաշահումների մասնակիցներ նշել էին Հովիկ և Հենրիկ Աբրահամյանների, ինչպես նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունները։

 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան