25.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
prev Նախորդ նորություն

Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերաքննիչ բողոքը բանավոր ընթացակարգով քննության առնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանական խումբը։


Դատավորի որոշմամբ՝ նախատեսված հուլիսի 24-ի փոխարեն դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 30-ին։


Ժամկետների փոփոխությունը պայմանավորվել է, ըստ դատարանի՝ գործի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ, դատարանի ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև պաշտպանական կողմին դատավորին բացարկ հայտնելու հնարավորություն տալու նպատակով։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի համար, որոնք, ըստ իրավապահների, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։


Հունիսի 28-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով։


 

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին