17.07.2025
Ոստիկանությունից ազատվել է 2 ծառայող կարգապահության խախտումների պատճառով
prev Նախորդ նորություն

Կառավարությունը սկսում է հանրային առողջապահության անվտանգության նոր ռազմավարություն

Լուսանկարը` newsarmenia.am
Լուսանկարը` newsarmenia.am

Հուլիսի 17-ին կառավարությունը հաստատեց հանրային առողջապահության ոլորտում համալիր միջոցառումների ծրագիր, որը նպատակ ունի բարձրացնել կենսաբանական վտանգներին դիմակայելու ունակությունները:


Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը», որը նախատեսում է կոնկրետ միջոցառումներ՝ ոլորտի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ: Ծրագիրը սահմանում է միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու պետական մարմինները, ինչպես նաև փոխգործակցող կառույցները։


Միջոցառումների իրականացումը զգալիորեն կբարձրացնի համակարգի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների, հատկապես կենսաբանական բնույթի դեպքերում: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է «Մեկ առողջություն» սկզբունքի ներդրումը, որը ներառում է վարակների վերահսկում, կանխարգելում և պատշաճ արձագանք մարդկանց, կենդանիների ու բույսերի համար վտանգավոր բռնկումներին։


Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդրին, որը ներկայումս գլոբալ մարտահրավեր է։ Կառավարությունը նախատեսում է քայլեր՝ այս վտանգի հետևանքները մեղմելու և տարածումը կանխարգելելու համար։


Բացի այդ, կբարելավվի մասնագիտական ներուժի պատրաստվածությունը, տեղեկատվության փոխանցման համակարգերը, բնակչության ներգրավվածությունը, սահմանային վերահսկողությունը, ինչպես նաև քիմիական ու ճառագայթային միջադեպերին արձագանքելու կարողությունները։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով