21.04.2025
Մոլդովան կդիմի ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար
prev Նախորդ նորություն

Բաքվում ՌԴ–ի դեսպանատուն. Լապշինը պահման պայմաններից չի դժգոհել

Բաքվում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դեսպանատան մամուլի ատաշե Դենիս Ապաշկինը:


«Ընթացիկ տարվա մարտի 15-ին դեսպանատան հյուպատոսական աշխատակիցները հերթական հանդիպումն են ունեցել Բաքվի թիվ 1 մեկուսարանում պահվող Ռուսաստանի քաղաքացի Լապշինի հետ: Լապշինը պահման պայմաններից չի դժգոհել: Նրա առողջական վիճակը բավարար է: Դեսպանատունը Լապշինի փաստաբանի հետ մշտական կապի մեջ է»,- հայտնել է նա:


Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։


Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:


Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:

Փորձագետ. ՌԴ–ի և Իրանի համագործակցությունը պետք է լինի պրագմատիկ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար