25.06.2025
Ձերբակալվել է գործարար Տիգրան Գալստյանը. իրավապաշտպան
prev Նախորդ նորություն

Փաստաբան․ «Սրբազանի տան խուզարկությունն ընդամենը հերթական մասկի շոու էր»

Բագրատ Սրբազանի բերման ենթարկվելուց հետո նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավապահների գործողությունները հերթական շոուն էին։ Խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշմամբ, սակայն, ըստ փաստաբանի, դրա նպատակն ավելի շատ քաղաքական էր, քան իրավական։


«Երեկ հրապարակված "հեղաշրջման պլանից" հետո ակնհայտ էր, որ այսօր նմանատիպ գործողություններ կլինեն։ Սա ուղղակի մասկի շոու էր՝ մեկ այլ ձևաչափով»,- ասաց նա։


Հարությունյանը հեգնանքով անդրադարձավ առգրավված իրերին՝ նշելով, որ միակ "ահաբեկչական նյութը", որը կարող էր Սրբազանի տանը լինել, Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսն էր։ Նա հավելեց, որ իրավապահները տարել են նաեւ մանուշակագույն ծխերով արկղեր, որոնք, ըստ փաստաբանի, օգտագործվում են խաղաղ ակցիաների ժամանակ։


Փաստաբանի խոսքով՝ Սրբազանը այս պահին համարվում է ձերբակալված, իսկ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է զանգվածային անկարգությունների կազմակերպման, ահաբեկչության եւ իշխանության զավթման փորձի մեջ։ «Վստահ եմ՝ կալանավորման միջնորդություն էլ կներկայացվի»,- եզրափակեց նա։

ՌԴ մուտքի նոր կանոններ. ինչ պետք է իմանան օտարերկրյա քաղաքացիները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ