25.06.2025
Բագրատ սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեց
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է գործարար Տիգրան Գալստյանը. իրավապաշտպան

Քաղաքական բռնաճնշումների շրջանակներում ձերբակալվել է նաև գործարար Տիգրան Գալստյանը, այս մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։


«Կատարվել են խուզարկություններ։ Շուտով վարութային գործողությունները կշարունակվեն Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչականի վարչական շենքում»,- նշել է նա։


Ռուբեն Մելիքյանը նաև հայտնել է, որ տասնյակ մարդիկ են ձերբակալվել, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամներն ամեն մեկը մի քաղաքացու հետ է, բայց իրենք բնականաբար չենք հերիքում, բազմաթիվ քաղաքացիներ մնացել են առանց իրավապաշտպանի:


Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդել էինք, որ ձերբակալվել են նաև Բագրատ Սրբազանը, Դավիթ Գալստյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը և Սրբազան պայքարի այլ ակտիվ մասնակիցներ:


 

Փաստաբան․ «Սրբազանի տան խուզարկությունն ընդամենը հերթական մասկի շոու էր»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ