13.06.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024-ի գործունեության հաղորդումը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 12-ին քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը: Զեկուցողի տեղեկացմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփել է 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, որոնք ուղղված են եղել գործնականում հակակոռուպցիոն քաղաքականության կանխարգելիչ բաղադրիչի ապահովմանը:


Հաղորդումը ներառում է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով գրանցած արդյունքները, վիճակագրական ցուցանիշները, ոլորտային մարտահրավերները, ինչպես նաեւ եզրահանգումների հիման վրա նախանշված ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:


Զեկուցողի տեղեկացմամբ գործնական կիրառություն են ստացել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման եւ գնահատման կարգերը, որոնք, պայմանավորված ոլորտային մի շարք օրենսդրական փոփոխություններով, վերանայվել եւ փոփոխվել են? նվերների ընդունման սահմանափակումների ինստիտուտի ամբողջական գործարկումն ապահովելու նպատակով:


Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները հնարավորություն են ունեցել իրականացնել իրենց կողմից ստացված նվերների հաշվառումը եւ պետությանը հանձնումը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առանցքային գործառույթներից է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման, վարքագծի կանոնների, ինչպես նաեւ նվերների ընդունման սահմանափակումների պահպանմանը հետեւելը եւ համապատասխան իրավախախտումներին առնչվող դեպքերը քննելն ու լուծելը: Այս համատեքստում 2024 թվականի ընթացքում բարեվարքության համակարգի տարրերի առնչությամբ դիմումների եւ մեդիա հրապարակումների հիման վրա հանձնաժողովում իրականացվել է 120 ուսումնասիրություն, որից 59-ը՝ մեդիա հրապարակումների, 58-ը՝ դիմումների հիման վրա, 3-ը՝ հանձնաժողովում իրականացվող այլ գործընթացների շրջանակներում արձանագրված խախտումների հիման վրա: 2023 թվականի համեմատ ուսումնասիրությունների ընդհանուր թիվն աճել է ավելի քան երկու անգամ՝ 54-ից հասնելով 120-ի:

Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը