Մենք պետք է պրոցեսները փորձենք հասկանալ շերտ առ շերտ, այլ ոչ թե «կենաց առ կենաց»
Եվ վերստին հարց բարձրաձայնեք, թե ինչի՞ «մասին» է այսքան օր շարունակ լռում Արամ Առաջին Վեհափառը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ու հետեւողական թիրախավորել է Գարեգին Երկրորդ Վեհափառին:
Ինչի՞ «մասին» է Արամ Վեհափառի լռությունը, որը ԱՄՆ նախագահի ընտրության քվեարկությունից երկու օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել այդ պահին դեռեւս թեկնածու Դոնալդ Թրամպի հետ: Հեռախոսազրույց, որը գործնականում նույն հանրային խմբերն ու անհատները Հայաստանում մատուցում էին գրեթե Թրամպի անմնացորդ սեր Հայաստանի նկատմամբ:
Արամ Առաջինը հայ ժողովրդի եւ Հայաստանի թշնամին չէ իհարկե: Ավելին, նա կարեւորագույն ռեսուրս է հենց հայկական պետականության համար: Բայց, մենք պետք է պրոցեսները փորձենք հասկանալ շերտ առ շերտ, այլ ոչ թե «կենաց առ կենաց», որպեսզի Հայաստանի հանրությանը վերածենք ոչ թե խնջույքի մասնակցի, այլ համաշխարհային պատմության այս մեծ շրջադարձի քաղաքական սուբյեկտի:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան