11.09.2025
ԱՄՆ դեսպանատունը այսօր փակ է
prev Նախորդ նորություն

Հայաստանի ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի հերոսների հիշատակին

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության օրը այցելել է Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին ՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով հուշակոթողին:


Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:


Պատվիրակության կազմում էին պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ:


 

 Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան