24.08.2025
ՌԴ-ն կողմ է, որ
prev Նախորդ նորություն

Պապիկյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը
Հաջորդ նորություն next