21.05.2025
ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները ստորագրել են 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը
prev Նախորդ նորություն

Մենք ունենք փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում. Միրզոյան

Այս այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, գնահատելու մեր վերջին հանդիպումից հետո առաջընթացն ու արձանագրել այդ առաջընթացը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 


Նա ասաց, որ ընթացիկ տարին հագեցած էր և կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով, այդպես, Երևանում սպասում են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պատվիրակության այցին, ապա նաև  Միջտարածաշրջանային ֆորում է տեղի ունենալու:


«Ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, ՀՀ-ՌԴ հարաբերություններում ևս տեսանելի և էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները: Մենք ունենք փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում: Իհարկե, տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժն ամբողջությամբ չի իրացվում, և մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա»,- ասաց Միրզոյանը:


 

ՌԴ-ն կողմ է, որ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան