28.04.2025
Այս դժվարին պահին կիսում եմ Իրանի եղբայրական և բարեկամ ժողովրդի ծանր վիշտը
prev Նախորդ նորություն

Ինն ամիս ընդմիջումից հետո Չինաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։


Կողմերն գոհունակությամբ նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը:


Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու և բազմոլորտ համագործակցությունը խթանելու հանձնառությունը:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:


Չինաստանը շուրջ 9 ամիս դեսպան չուներ Հայաստանում։


Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտել էր 2024-ի հուլիսին։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tvnews.am
28.04.2025
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը